Բավ է պառակտվել
16-07-2014 17:17

Հագգայի դատարանը Նիդեռլանդներին պատասխանատվության է ենթարկել

Հաագայի դատարանը Նիդեռլանդներին քաղաքացիա-իրավական պատասխանատվության է ենթարկել 1995թ. հուլիսի 13-ին Սրեբրենիցայում բոսնիացի սերբերի իրականացրած երեք հարյուրից ավելի մահմեդականների զանգվածային սպանդի համար:

Դատարանի հուլիսի 16-ի վճռում ասված է, որ Նիդեռլանդները պատասխանատվության իր բաժինն ունի տվյալ գործում:

Նշենք, որ Նիդեռլանդների դեմ հայց էր ներկայացրել «Սրեբրենիցայի մայրեր» միավորումը, որը ներկայացնում է այդ քաղաքում զոհվածների հարազատների շահերը, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ 1995թ. հուլիսին բոսնիացի սերբերի միավորումները մի քանի օրում Սրեբրենիցայում վերացրել էին 8 հազար մահմեդական տղամարդկանց եւ տղա երեխաների: Վատ զինված նիդեռլանդացի զինվորները ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել սերբերին: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ նրանք առանց առարկության Բոսնիայի սերբերին են հանձնել բոլոր դիրքերի վերահսկողությունը:

Նիդեռլանդները, սակայն, հերքում են Սրեբրենիցայում հաշվեհարդարի համար պատասխանատվության ցանկացած մեղադրանք՝ ընդգծելով, որ նիդեռլանդացի զինվորները գտնվել են ՄԱԿ-ի հրամանատարության ներքո: