Բավ է պառակտվել
05-09-2014 08:58

Գլենդելցի հային բազմամիլիարդանոց խարդախության համար 7 տարվա ազատազրկման դատապարտեցին

Կալիֆորնիական Գլենդել քաղաքի բնակիչը Հյուսիսային Դակոտայի դատարանի կողմից դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման՝ բժշկական ապահովագրության «Medicare» համակարգում բազմամիլիոնանոց խարդախությանը մասնակցելու համար:

Ի դեպ անցյալ տարվա սեպտեմբերին Հովակիմ Դավիթ Մխիթարյանն ընդունել էր խարդախության մեղքը, որին նրա մասնակցությունը միջին կարգի էր: Նա գործել էր Լոս Անջելեսից: Զեղծարարները «Medicare» համակարգին կեղծ մեղադրանքներ էին ներկայացրել 13 մլն դոլարի փոխհատուցման պահանջի վերաբերյալ, ինչի արդյունքում համակարգն ավելի քան 3 մլն դոլար էր կորցրել:

Ամերիկյան շրջանային դատավոր Ռալֆ Էրիքսոնի հրապարակած դատավճռի համաձայն՝ ազատազրկումից հետո Մխիթարյանին նաեւ 7 ամիս հետեւելու են: Ննա պետք է 2 հազար դոլար վճարի՝ որպես փոխհատուցում եւ 100 դոլար՝ Հանցագործությունների զոհերի հիմնադրամին:

Խարդախության մասնակիցներն ամռանն աշխատանքային վիզայով հրավիրում էին օտարերկրյա ուսանողներին՝ բանկային հաշիվներ բացելով տասնյակ կեղծ բժշկական կլինիկաների համար: Երբ ուսանողները վերադառնում էին իրենց հայրենիք, զեղծարարները կեղծ պահանջներ էին ներկայացնում «Medicare» համակարգին:

Խարդախության երկու մասնակիցներ՝ Տիգրան Յուսուֆյանն ու Հովակիմ Ջոն Մխիթարյանը, նույնպես ընդունել են իրենց մեղքը: Նրանց դատավճիռը հրապարակվելու է, համապատասխանաբար, 2014թ. դեկտեմբերի 8-ին եւ 2015թ. փետրվարի 23-ին: Իսկ խարդախության չորրորդ մասնակից Լեւոն Գեւորգյանի դատավճիռը կայացվելու է այս տարվա նոյեմբերի 10-ին: