Բավ է պառակտվել
22-02-2014 15:14

Գերագույն ռադան նոր խոսնակ ունի

Ուկրաինայի Գերագույն ռադայի նոր խոսնակ է ընտրվել Ալեքսանդր Տուրչինովը։ Նրա օգտին քվեարկել է 288 պատգամավոր:
Հաղորդվում է, որ նա համարվում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։ 2005 թվականի նախագահական ընտրություններում Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակից հետո նա զբաղեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։
2006-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է ընտրվել։ 5-րդ գումարման խորհրդարանում եղել է Տիմոշենկոյի դաշինքի խմբակցության փոխնԻնչպես հայտնել էինք, ավելի վաղ հրաժարական են տվել ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակն ու առաջին փոխխոսնակ Իգոր Կալետնիկը։