Բավ է պառակտվել
30-08-2014 14:10

Մոսկվան Ուկրաինայի հարցում ճիշտ քաղաքականություն է վարում. Գորբաչով

Խորհրդային միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինայի հարցում ճիշտ քաղաքականություն է վարում. ոչ մի դեպքում չի կարելի միջամտել հարևան երկրում տեղի ունեցող դեպքերին, գրում է «ՌԻԱ Նովոստի» -ին:
«Եթե մեր երկիրը խառնվի, ապա այնպիսի մի կրակ կլինի, որ հետո ամբողջ աշխարհով չենք կարողանա մարել»,-ասել է Գորբաչովը «Լուրերի ռուսական ծառայությանը»:

«Մեր առաջարկն էր՝ միջանցքներ բացել . մարդկանց դուրս բերել: Սակայն ո՛չ. մեկը նստած իր տաքուկ ու հարմարավետ աշխատասենյակում այդպես է մտորում: Իսկ այդ ժամանակ ինչ է կատարվում մարդկանց հետ, երեխաների, կանանց հետ: Գնդակոծում են ծննդատներ, դպրոցներ, հիվանդանոցներ: 2.000-ը, միայն պաշտոնական տվյալներով, զոհվել են, իսկ վիրավորները որքան են»,-ասել է նա: Բացի այդ, Գորբաչովն ընդգծել է, որ եթե Ուկրաինայի դեպքերին միջամտեն այլ երկրներ, մասշտաբները կընդլայնվեն: «Դա թույլ տալ չի կարելի»,- ասել է նա: