Բավ է պառակտվել
16-01-2014 14:49

Երիտասարդներին անհետաքրքիր է Facebook-ը

Facebook-ի` որպես բիզնես մոդելի թերահավատները երկար ժամանակ մատնանշում էին այն փաստը, որ սոցիալական ցանցը կորցնում է իր փայլն անչափահասների շրջանում, և այդ պատճառով ընկերությունն ի վերջո չի կարողանա արդարացնել իր 140 միլիարդ արժողությունը: Անգամ, անցած աշնանը դա ընդունեց նաև Facebook-ը : Չորեքշաբթի iStrategy Labs թվային խորհրդատվական ընկերությունն ուսումնասիրություն է հրապարակել, որը ցույց է տալիս, թե որքան երիտասարդ օգտատեր է լքել սոցիալական ցանցը վերջին տարիներին: Ստացված արդյունքները բավական ապշեցուցիչ են: iStrategy-ի համաձայն՝ Facebook-ը 4.292.080-ով ավելի քիչ ավագ դպրոցի և 6.948.848-ով քիչ քոլեջի տարիքի օգտատեր ունի, քան ունեցել է 2011-ին, այսինքն՝ 2011 թվականից սոցցանցը 11 միլիոնից ավելի երիտասարդ է կորցրել: Գովազդատուների համար կարևոր է երիտասարդների լսարանը, այդ պատճառով այս տվյալները կարող են զգալի ազդեցություն թողնել գովազդի վրա, որը Facebook-ը վաճառում է: