Բավ է պառակտվել
30-01-2014 10:28

ԵՄ-ն ուշադիր հետևում է ՈՒկրաինայի Սահմանադրության մեջ հնարավոր փոփոխություններ կիրառելու գործընթացւն

 ՈՒՆՆ-ը վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ, ով Կիև էր ժամանել` երկրում իրավիճակի կարգավորելուն նպաստելու բանակցությունների շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին: Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում: Ավելի ուշ Էշթոնը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ԵՄ-ն հուսով է, որ օրենք կընդունվի բողոքի մասնակիցների նկատմամբ համաներում շնորհելու վերաբերյալ:

Էշթոնը նաև հավելել էր, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի Սահմանադրության մեջ հնարավոր փոփոխություններ կիրառելու գործընթացին:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էշթոնը Կիև այցի ընթացքում պատրաստվում է հանդիպել նաև Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներին: