Բավ է պառակտվել
05-03-2014 11:06

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները կքննարկեն ՄՄ պայմանագրի հետ կապված հարցեր

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը չորեքշաբթի Մոսկվայում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի դրույթները, հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից, գրում է Взгляд-ը:

Նրանք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ «կքննարկեն ինտեգրացիոն փոխգործակցության կարևոր ուղղությունները՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի, ինչպես նաև 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի հետ կապված հարցեր»,- նշել են մամուլի ծառայությունից: