Բավ է պառակտվել
17-02-2016 16:37

Թուրքիան շարունակելու է գնդակոծել Սիրիայում քրդերի դիրքերը. Էրդողան

Թուրքիան կշարունակի գնդակոծել քրդական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Սիրիայում` ի պատասխան կրակի, որը նրանք են վարում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Թուրքիան կշարունակի գնդակոծել քրդական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Սիրիայում` ի պատասխան կրակի, որը նրանք են վարում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական ուժերն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում սիրիական քրդերի դիրքերի ինտենսիվ հրետակոծումը: Ավելի վաղ սիրիացի քրդերը մերժել էին Անկարայի պահանջը Թուրքիայի սահմանի մոտ գրաված դիրքերից հեռանալու վերաբերյալ` պնդելով, որ հակառակ դեպքում իրենց տեղը կզբաղեցնեն ծայրահեղական իսլամիստները:
«Թող ոչ ոք չմտածի, թե մենք կնահանջենք: Նրանց ամեն մի կրակոցին մենք բազմակի անգամ կպատասխանենք»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում գյուղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածները քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին պատասխան են նրանց ստեղծած սպառնալիքին: Նա պահանջել է, որպեսզի նրանք հեռանան սիրիական Աազազից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, ինչպես նաև մոտակա տարածքները: Նա նաև զգուշացրել է, որ Անկարան վրեժխնդիր է լինելու քուրդ կամավորականների յուրաքանչյուր քայլի համար:

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: