Բավ է պառակտվել
29-06-2015 11:07

Թուրքիան երբեք թույլ չի տալ ստեղծել քրդերի պետություն. Էրդողան

Թուրքիան երբեք թույլ չի տալ, որ իր հարավային սահմաններին՝ Սիրիայում ստեղծվի քրդական պետություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանը: «Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հարավային սահմանների մոտ ստեղծվի քրդերի պետություն: Անկարան գործի կդնի բոլոր հնարավոր ջանքերը, որ այդ նախագիծը երբեք չիրականացվի, ինչպիսին էլ որ լինի հարցի գինը»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի Նախագահի հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ մարտերում զինված քրդական խմբավորումների զգալի հաջողությունների ֆոնին: Այդպես, տեղեկությունների համաձայն՝ շաբաթ օրը քրդական ջոկատները դուրս են հանել ծայրահեղականներին սիրիական Քոբանի քաղաքից: Այժմ քաղաքը գտնվում է ամբողջությամբ քրդերի հսկողության տակ: