Բավ է պառակտվել
24-11-2014 14:38

Էրդողանն ու Բայդենը 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում չեն կարողացել միմյանց համոզել սիրիական ճգնաժամի վերաբերյալ իրենց առաջնահերթությունների հարցում:Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ»թերթի կայքը: Աղբյուրի փոխանցմամաբ՝ բանակցությունները տեղի են ունեցել Ստամբուլում՝ հանգստյան օրերի ընթացքում:
Բայդենը եռօրյա այցի շրջանակներում բանակցություններ է ունեցել Էրդողանի հետ, որի գլխավոր թեման եղել է Սիրիայում և Իրաքում առկա ճգնաժամը:
Պարբերականի դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ Թուրքիան հրաժարվում է դառնալ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի լիարժեք անդամ, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունում ռազմավարությունը, որի նպատակը ոչ միայն ԻՊ-ի դեմ պայքարն է, այլև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունը:
ԱՄՆ-ն հրաժարվում է դա անել, ինչպես նաև մերժում է Թուրքիայի առաջարկը՝ Սիրիայի տարածքը ոչ թռիչքային գոտի սահմանելու վերաբերյալ:
«Մենք ԻՊ-ի դեմ պայքարում խնդիր չունենք: Էրդողանը Բայդենին ասաց, որ նրանց մուսուլմաններ չի համարում: Մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ասադը մնա իշխանության, սակայն այժմ նրանց թիրախում չէ»,-ասել է աղբյուրը: