Բավ է պառակտվել
21-02-2014 10:27

ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային աջակցելու. Քեթրին Էշթոն

ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ առաջարկն Ուկրաինային՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ դեռևս ուժի մեջ է:

Նա նշել է, որ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման վերաբերյալ իրենց առաջարկը մնում է սեղանին:

Ըստ Էշթոնի, ԵՄ-ն շարունակում է կարծել, որ քաղաքական ճգնաժամի լուծման ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է ներառի սահմանադրական բարեփոխումների անցկացում, նոր կառավարության ձևավորում և ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար պայմանների ստեղծում։
Էշթոնն ընդգծել է, որ «ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինային բարեփոխումների հարցում, որոնք կապահովեն քաղաքացիների համար կայուն, զարգացող և ժողովրդավարական ապագա»։ Բացի այդ, Բրյուսելը պատրաստ է հումանիտար օգնություն տրամադրել մարդկանց բուժման համար, որոնք տուժել են բախումների ընթացքում։