Բավ է պառակտվել
08-05-2015 10:35

Ջեքի Չանը մահապատիժ է պահանջել թմրանյութ տարածողների համար

Ջեքի Չանը, ում որդին նախկինում կալանավորվել էր թմրանյութի վաճառքի համար, Նանյանի պոլիտեխնիկ համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ հանդես է գալիս թմրանյութը և այլ նմանատիպ նյութերը տարածողների համար մահապատիժ սահմանելու օգտին: «Որոշ դեպքերում ես իրոք մահապատժի օգտին եմ հանդես գալիս»,- հայտարարեց 61-ամյա դերասանը: «Կան մարդիկ, ովքեր վնասում են հազարավոր, տասնյակ հազարավոր երեխաների և երիտասարդների: Կարծում եմ, որ այդ մարդիկ օգուտ չեն բերի և պետք է պատիժ կրեն», - ասաց նա: Ջեքի Չանը անձամբ զգացել է թմրանյութի հետ կապված խնդիրը. նրա 32-ամյա որդին՝ Ջեյսին, կալանավորվել է և ազատազրկվել թմրանյութեր վաճառելու և օգտագործելու համար: Հիշելով այդ դեպքը՝ Չանը խոստովանեց, որ նախ շոկի մեջ էր և զայրացած որդու արարքների պատճառով: «Այժմ ես միայն նրա վրա եմ կենտրոնացել: Նախկինում ես ասում էի. «Դու արդեն մեծ տղա ես»: սակայն այժմ ես հասկանում եմ, որ նա, ինչպես և նախկինում, փոքրիկ տղա է», - պատմեց դերասանը: