Բավ է պառակտվել
06-03-2014 12:49

Մոսկվայում բացահայտվել են միգրացիոն օրենսդրության խախտման փաստեր

Մոսկովյան իրավապահները միջոցառումներ են անցկացրել՝ ուղղված ապօրինի ներգաղթին հակազդելուն ու ժամանակավոր գրանցման նորմերը խախտած բանակարանները հայտնաբերելուն, արդյունքում բացահայտվել են միգրացիոն օրենսդրության խախտման փաստեր հաղորդում է «Ռոսբալթը»: Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով՝ ինը օպերատիվ-որոնողական խմբերի աշխատանքների արդյունքում ստուգվել է 481 բնակարան, որոնցից 25-ը վարձով են տրվում: Ոստիկանության տարածքային բաժանմունք է տեղափոխվել 57 մարդ: Ստուգվել է նրանց հաշվառումը, անցկացվել է դակտիլոսկոպիա: