Բավ է պառակտվել
06-09-2014 09:16

Բրեյվիկը մտադիր է Նորվեգական ֆաշիստական կուսակցություն ստեղծել

Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը հայտարարել է, թե մտադիր է ստեղծել ֆաշիստական կուսակցություն , հաղորդում է France Press գործակալությունը: Նրան կարծիքով հենց դա կօգնի դադարեցնել արյունահեղությունը`նման Բրեյվիկի կատարած հանցագործության, երբ 2011-ին 77 մարդ էր սպանել: Գործակալությանն ուղղած 34 էջանոց նամակում ահաբեկիչն ասել է, որ մտադիր է ստեղծել Նորվեգական ֆաշիստական կուսակցությունը և «Նորվեգական լիգա»-ն: Նա նաև «վերջնագրային» ձևով երկրի իշխանություններից պահանջել է չխոչընդոտել իրեն:Բրեյվիկը հայտարարել է, որ բանտում դեմոկրատ է դարձել, և քաղաքական կուսակցությունը կօգնի իրեն իր գաղափարախոսությունը տարածել ոչ բռնի մեթոդներով: Իր նամակը կալանավորված ահաբեկիչը ստորագրել է. «Անդրես Բերինգ Բրեյվիկ, կուսակցական քարտուղար և պատգամավորի թեկնածու` ՆՖԿ-ից և ՆԼ-ից»: