Բավ է պառակտվել
13-05-2014 09:55

Սիրիայում երկխոսությունը վերսկսելուն խանագարում է ընտրություններ անցկացնելու պլանները. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Ժնևում Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունները վերսկսել չի հաջողվում քաղաքական իրավիճակի պատճառով։ Ըստ նրա՝ պատճառներից մեկը, հունիսի 3-ին նախագահական ընտրություններ անցկացնելու սիրիական իշխանությունների ցանկությունն է. «Ցավոք, այս պահին չկա դրական քաղաքական հարթակ, որը թույլ կտար վերսկսել ժնևյան բանակցությունները»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։ Նա նշել է նաև, որ մայիսի 12-ին հանդիպել է Սիրիայի հարցով իր մշտական ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ և քննարկել երկխոսությունը վերսկսելու «տարբեր միջոցներ»։
Բան Կի Մունի խոսքով՝ խնդիրն ընտրություններն են, որին չեն կարող մասնակցել Արևմուտքի կողմից աջակցվող ընդդիմության ներկայացուցիչները։