Բավ է պառակտվել
14-04-2014 15:11

«Երեք տարի ձգվող հակամարտությունը «շրջադարձային կետում է»».Ասադ

Սիրիայի երեք տարի ձգվող հակամարտությունը «շրջադարձային կետում է», նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նման համոզման հիմքում, ըստ նրա, իր զորքերի հաջողությունների գերակշռումն է ապստամբների համեմատությամբ: Դամասկոսի համալսարանում հանդիպելով ուսանողների հետ` Ասադը խոսել է բանակի ունեցած շարունակական հաջողությունների, ահաբեկչության դեմ պայքարի և ազգային հաշտության մասին: Վերջին ամիսներին Սիրիայի բանակը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկների հետ զգալի հաջողություններ է գրանցել` վերագրավելով ապստամբների վերահսկողության տակ գտնվող մի քանի շրջաններ և սահմանային քաղաքներ:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահը հայտարարեց, որ Սիրիայի վարչակարգը այլևս վտանգի մեջ չէ, և երկրի մասնատման ռիսկն այլևս անցել է:
Նշենք նաև որ, հուլիսին Սիրիայում նախատեսված են նախագահական ընտրություններ: Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության համաձայն` նախագահի թեկնածուն պետք է ստանա խորհրդարանի 250 պատգամավորից գոնե 35-ի աջակցությունը: