Բավ է պառակտվել
31-03-2014 18:20

«Թուրքիայում կարևորը ոչ թե այն է, թե ինչպես ես ընտրում, այլ այն, թե ինչպես են հաշվում այդ քվեները».թուրքագետ

Այսօր մամուլի ասուլսի ընթացքում թորքագետ Արտակ Շաքարյանը երեկ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունները որակեց, որպես աննախադեպ կեղտոտ և անօրինական: Թուրքագետը, սակայն նկատեց, որ Էրդողանի հաղթանակը հայերի համար չարյաց փոքրագույն է: «Ընտրությունները կեղծվել են Թուրքիայի ամբողջ տարածքում և ամենատարբեր եղանակներով: Սկսած պարկերով լցոնումներից, 3-4 քվեաթերթիկով քվեախցիկ մտնելուց, վերջացրած սիրիացի փախստականների` կեղծ անձնագրերով ընտրություններին մասնակցելով»,- մանրամասնեց Շաքարյանը: Արտակ Շաքարյաը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Էրդողանը ձայների մեծամասնություն է ստացել նաև Փենսիլվանիա նահանգում, որը համարվում է գյուլենականներով բնակեցված տարածք: Նրա խոսքով՝ այս ընտրություններում համատարած խախտումների մասին են վկայում նաև քվեաթերթիկների հաշվման ժամանակ ընտրատարածքների 30 րոպեանոց հոսանքազրկումը: «Սա գալիս է ապացուցելու, որ Թուրքիայում կարևորը ոչ թե այն է, թե ինչպես ես ընտրում, այլ այն, թե ինչպես են հաշվում այդ քվեները»,- ընդգծեց Շաքարյանն ու շարանեկց ասելով, թե Էրդողանի նպատակն է մինչև 2023 թ. մնալ նախագահի պաշտոնում, և նա դա կանի՝ անցնելով անգամ Լաթաքիայի և Քեսաբի վրայով:
Արտակ Շաքարյանն անրադառձավ նաև Քեսաբում տիրող ռազմական գործողություններին և դրանց թուրք գրոհայինների մասնակցությանն ու այդ կռիվը համարեց ոչ թե հայ-թուրքական, այլ թուրք-ասադական: Նրա պնդմամբ` Թուրքիայի նպատակն է Լաթաքիայից արմատախիլ անել Ասադին, իսկ նա դա պետք է անի Քեսաբի վրայով: «Հետևաբար, քեսաբահայերի սև աչքերի համար չէ, որ սիրիական ռազմական ուժերը միջամտեցին ընդհարումներին: Նրանք դա արեցին պաշտպանելու համար Լաթաքիան»,- ասաց նա: Այն հարցին, թե արդյոք հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող քայլերը համարժեք էին տիրող իրադրությանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը պատասխանեց. «Համարժեք կլինեին, եթե ռազմաջոկատներ կամ պատվիրակություն ուղարկելու մասին խոսվեր դեռևս վեց ամիս առաջ: Չէ՞ որ այս խնդիրը նոր չէր, որը անակնկալի բերեր մեր իշխանավորներին»: