Բավ է պառակտվել
21-06-2014 09:43

Իսրայելում ահաբեկչություն իրականացնողներին աջակցում է Թուրքիա՞ն.արաբագետ

«Վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելում ամենաքննարկվող թեման խևրոնցի 3 ուսանողների առևանգմանն առնչվող միջադեպն է, որը տեղի է ունեցել Հորդանան գետի Արևմտյան ափում՝ Կֆար Էցիոն բնակավայրում» ասել է Gisher.news-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Փորձագետի խոսքով՝ դեպքն այն աստիճանի լայն արձագանք ստացավ ողջ երկրում, որ այն հայտնվեց Հրեական պետության բարձրագույն իշխանությունների ուշադրության կենտրոնում, իսկ երիտասարդների որոնման պատասխանատվությունը ստանցնեց Իսրայելի պաշտպանության բանակը(ՑԱՀԱԼ-ը)՝ համապատասխան գործողություններ և որոնողական արշավներ իրականացնելով բոլոր կասկածելի վայրերում: «Բնականաբար կասկածի սլաքն առաջին հերթին ուղղվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմը, թեպետ մինչ այդ առևանգման պատասխանատվությունը ստանձնել էր Սիրիայում և Իրաքում վերջին շրջանում բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության իսրայելական ճյուղավորումը՝ «Իսլամական պետություն» կոչված կառույցը»,-ավելացրեց Արմեն Պոտրոսյանն ու շարունակեց. «Եվ ահա, ՑԱՀԱԼ-ի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից շրջանառված վերջին տեղեկությունների համաձայն, միջադեպի հետևում կանգնած է ՀԱՄԱՍ-ի թուրքական թևի ղեկավարությունը: Մասնավորապես, հիմնական կասկածյալի դերում է պաղեստինյան կազմակերպության թուրքական մասնաճյուղի ներկայացուցիչ, մշտապես Թուրքիայի տարածքում բնակվող Սալահ ալ-Արուրին, ով նախկինում ահաբեկչական գործողություններ է հեղինակել նաև Իսրայելի այլ շրջաններում»: Արաբագետը նաև ընդգծեց, որ 
ՑԱՀԱԼ-ի տվյալներով՝ ներկայում Թուրքիան հանդիսանում է ՀԱՄԱՍ-ի գլխավոր ֆինանսական դոնորը՝ 2012թ.-ից այդ ոլորտում առաջ անցնելով Իրանից, իսկ ալ-Արուրին հանդիսանում է կազմակերպության Անկարայի գրասենյակի ղեկավարը և բարեգործական հիմնադրամների գործունեության քողի ներքո ֆինանսավորում է ահաբեկչական գործողություններն Արևմտյան ափում, որտեղ նրա կողմից ուղղորդվող ահաբեկիչները հայտնվում են Հորդանանի տարածքով:
«Թեպետ Իսրայելը դեռ պաշտոնապես չի հայտարարում վերոնշյալի մասին, բայց իսրայելական հետախուզության ներկայացուցիչները որևէ կասկած չունեն ՀԱՄԱՍ-ի թուրքական մասնաճյուղի մեղավորության հարցում»,-մանրամասնեց զրուցակիցս, հավելելով.
«Այս հանգանմանքն, ըստ էության, հերթական անգամ ապացուցում է այն իրողությունը, որ Թուրքիայի Հանրաապետությունն իր արտաքին նկրտումներն իրականացնելիս համագործակցում, կամ գուցե օգտագործում է իսլամական ծայրահեղ արմատական տարրերին»: Ըստ նրա՝ ասվածի ամենավառ ապացույցը սիրիական ճգնաժամում Անկարայի ներգրավվածության ձևաչափն է. իր հարավային հարևան պետության տարածքում սեփական շահերը պաշտպանելու համար Թուրքիան համակողմանիորեն օժանդակում է այնպիսի ծայրահեղական կառույցների, ինչպիսիք են «Նուսրայի ճակատը», «Իսլամական ճակատը» և այլն:
«Հարկ եմ համարում նշել, որ Թե՛ ՀԱՄԱՍԸ, թե՛ «Նուսրայի ճակատը» արևմտյան մի շարք պետությունների կողմից ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություններ, մինչդեռ, եթե ՀԱՄԱՍ-ի հարցում Թուրքիան չի հետևել Արևմուտքի օրինակին, ապա «Նուսրայի ճակատը» օրերս դուրս բերվեց Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված կազմակերպությունների ցուցակից»,-եզրափակեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Տաթև Առաքելյան