Բավ է պառակտվել
29-01-2014 10:52

Ամերիկուհին ընկել է 900 մետր բարձրությունից ու ողջ մնացել

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ Ամերիկյան Թեքսաս նահանգի Ջոշուա քաղաքի 16-ամյա ամյա բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել՝ պարաշյուտով անհաջող թռիչքից հետո: Պարաշյուտը չի բացվել ևաղջիկն ընկել է մոտ ինը հարյուր մետր բարձրությունից: Նա հրաշքով ողջ է մնացել, սակայն ունի բազմաթիվ կոտրվածքներ: Ինչպես բժշկական կենտրոնի մասնագետներն են նշում, վնասված է աղջկա լյարդը, կոտրված են տազի ոսկորները, գոտկային ողը, թիակն ու մի քանի կողեր: Ներկայումս աղջկա վիճակը լավ է և շուտով նրան դուրս կբերեն վերակենդանացման բաժանմունքից: Բժիշկները նշում են նաև, որ վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ: