Բավ է պառակտվել
29-07-2014 12:10

Ուկրաինայի արևելքի վերականգնման համար ԱՄՆ 7 մլն դոլար կտրամադրի

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ ԱՄՆ Ուկրաինայի արևելքին 7 մլն դոլար օգնություն կուղարկի վերականգնման նպատակով: Օնության տրամադրման համար հայտարարվել էր ուկրաինական վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցի ընթացքում:Գումարի մեջ ներառված են Կարմիր խաչի միջագային կոմիտեի և փախստակնների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի հատկացումները՝ ուղղված բժշկական օգնության, խմելու ջրի նկատմամբ հասանելիության և ոչ մեծ վերականգնողական աշխատանքների իրականցմանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ: