Բավ է պառակտվել
01-03-2014 15:10

Միջազգային միջնորդական առաքելություն կուղարկվի Ղրիմ

Երեկ կայացած, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում, ԱԽ անդամները աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Անվտանգության խորհրդի նախագահ, Լիտվայի մշտական Վերջինիս խոսքով՝ ԱԽ անդամները համաձայնել են, որ կարևոր է Ուկրաինայում բոլոր «քաղաքական խաղացողների» կողմից զսպվածություն դրսևորելը և կոչ են արել բոլոր կողմերի մասնակցությամբ երկխոսություն սկսել՝ հաշվի առնելով ուկրաինական հասարակության բազմազանությունը:
Միաժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սանանթա Փաուերը առաջարկել է շտապ անկախ միջազգային միջնորդական առաքելություն ուղարկել Ղրիմ:
«Շատ կարևոր է առաքելության արագ ուղարկելը, քանի որ ճգնաժամի սրում է նկատվում: Այդ առաքելության նպատակը Ուկրաինայի միասնության, ինքնաիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումն է»,-ասել է ԱՄՆ դեսպանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում ասել է, որ միջազգային միջնորդական առաքելություն Ղրիմ ուղարկելու գաղափարը պետք է համաձայնեցնել «Ղրիմի իշխանությունների հետ»: