Բավ է պառակտվել
17-11-2014 10:12

Ամերիկան հայտաբերել են մուսուլմանները. Էրդողանի նոր բացահայտումները

«Ամերիկայի հայտնագործումից դեռեւս երեք դար առաջ այն հայտնաբերել են մուսուլմանները, ոչ թե Կոլումբոսը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացված` Լատինական Ամերիկայի մուսուլմանական համայնքների առաջնորդների համաժողովում: Ըստ Hurriyet-ի՝ Էրդողանի համոզմամբ՝ 1178 թվականին ծովագնաց մուսուլմանները ժամանել են Ամերիկա: «Կոլումբոսի օրագրում նշվում է Կուբա կղզու բլուրներից մեկի վրա գտնվող մզկիթի մասին: Ես պատրաստ եմ Կուբայի իշխանությունների հետ քննարկել այդ վայրում մզկիթի կառուցման հարցը: Կարևորը` նրանք թույլ տան»,- ասել է Թուրքիայի նախագահը: Էրդողանի այս հայտարարություններին արձագանքել են մի շարք միջազգային ԶԼՄ-ներ: