Բավ է պառակտվել
17-04-2014 16:38

Ռուսաստանաբնակ 7 ամենահարուստ հայազգի գործարարներն ըստ Forbes-ի

ՌԴ 200 ամենահարուստ գործարարների 11-րդ վարկանիշային աղյուսակը, հրատարել է հեղինակավոր Forbes հանդեսը որը, ինչպես և նախորդ տարի, գլխավորում է Ալիշեր Ուսմանովը։ «Մետալինվեստ»-ի, Mail.ru Group-ի և «Մեգաֆոն»-ի ղեկավար Ուսմանովի կարողությունը գնահատվել է 18.6 մլրդ դոլար:
2-րդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր և դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ում հարստությունն ավելացել է 1.1 մլրդ դոլարով՝ հասնելով 17.6 մլրդ դոլարի։
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակը 17.2 մլրդ դոլար ցուցանիշով եզրափակում է Վիկտոր Վեկսելբերգը («Ռուսալ»):
Հատկանշական է, որ Forbes-ի ցուցակ տարբեր հորիզոնականներում ընդգրկված է 7 հայ: Նրանց թվում առաջինը գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր, 46-ամյա Սերգեյ Գալիցկին է (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով հայտնվել է ցուցակի 13-րդ հորիզոնականում՝: Մեկ տարում նրա կարողությունն ավելացել է 2.1 մլրդ դոլարով՝ կազմելով 10.3 մլրդ դոլար։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նախորդ տարվա 29-րդ տեղից բարձրացել է 26-րդ հորիզոնական։ 1 տարվա ընթացքում 48-ամյա գործարարի կարողությունն ավելացել է 0.5 մլրդ-ով՝ կազմելով 4.3 մլրդ դոլար։ Այնուհետ հաջորդում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 42-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը՝ ի տարբերություն նախորդ տարվա իր դիրքերը բարելավելով 3 հորիզոնականով։ 1 տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 0.2 մլրդ-ով՝ կազմելով 2.6 մլրդ դոլար։ Հաջորդիվ «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, ովքեր ի տարբերություն 2013թ.-ի՝ անկում են արձանագրել 20 հորիզոնականով։ «Ռեսո Գրուպ»-ի 45-ամյա փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն անցած տարի ունեցել է 0.25 մլրդ դոլարի կորուստ, ինչի հետևանքով 1.1 մլրդ դոլար ցուցանիշով զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը։ Իսկ 99-րդ տեղում գտնվում է նրա եղբայրը՝ «Ռեսո Գարանտիա»-ի տնօրենների խորհրդի 54-ամյա նախագահ Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը ևս 1.1 մլրդ դոլար է։ Հայազգի ևս մի գործարար՝ 43-ամյա Ալբերտ Ավդոլյանը, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, գտնվում է 133-րդ հորիզոնականում՝ 0.75 մլրդ կարողությամբ։ ՝ իր կարողությունն ավելացնելով 0.05 մլրդ դոլարով։
Հարկ է նշել, որ հայազգի ամենահարուստ գործարարների շարքում առավել ցայտուն առաջընթաց է գրանցել «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր, 45-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը, ով 193-րդ տեղից տեղափոխվել է 124-րդ հորիզոնական։