Բավ է պառակտվել
03-09-2014 09:28

Մոլորակի ամենատարեց կինը դարձավ 127 տարեկան (տեսանյութ)

Օգոստոսի 31-ին Մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Մեքսիկայից Լեանդրա Բեսերե Լումբրերասը, նշել է ծննդյան 127-ամյակը: Այս մասին գրում է «9tv.co.il»-ը: Նա 27 տարեկան է եղել, երբ սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը, 75 տարեկան, երբ սպանել են Ջոն Քենեդուն, և 100 տարեկան, երբ փլուզվել է Բեռլինյան պատը:  1910-1917թ.թ. Մեքսիկական հեղափոխության ժամանակ միսս Լումբրերասն ամուսինների հետ հավասարապես պատերազմող կանանց «Adelitas» շարժման առաջնորդն էր: Հարազատների պնդմամբ՝ այդ պատճառով էլ նա այդքան երկար է ապրում: Նրա խոսքով՝ երկարակեցության գաղտնիքը շոկոլադի հանդեպ սերն է ու տևական քունը: Նաև այն, որ երբեք ամուսնացած չի եղել, չնայած ունի 73 ծոռ և 55 ծոռ: Սակայն նրան մոլորակի գլխավոր երկարակյաց կինը ճանաչել ու Գինեսի ռեկորդների գրքում գրանցել հնարավոր չէ, քանի որ 40 տարի առաջ կորցրել է ծննդյան վկայականը: Միսս Լումբրերասը «չվավերականացված երկարակյաց է». այսինքն՝ մարդ, ով հայտարարում է իր տարիքի մասին, սակայն չի ապացուցում՝ փաստերը կորցնելու պատճառով: