Բավ է պառակտվել
30-07-2014 17:02

Ադրբեջանի փոխվարչապետը ԿԽՄԿ-ի վրա ճնշում է գործադրում

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը փորձում է ճնշում գործադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վրա (ԿԽՄԿ):

Ըստ ԱՊԱ գործակալության, հուլիսի 30-ին նա կրկին հանդիպել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Դենիզ Դուրանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի, ինչպես նաեւ Հասան Հասանովի մարմինը վերադարձնելու հարցը:

«ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավարին լուրջ նախազգուշացում անելով՝ Ա.Հասանովը հայտարարեց, որ Հասան Հասանովի մարմինը վերադարձնելու եւ պատանդառված անձանց ազատ արձակելու շուրջ աշխատանքը պետք է ավելի ակտիվացնել»,- գրում է աղբյուրը եւ հավելում. «Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ այս ամենը խորացնում է միջազգային կազմակերպությունների հանդեպ երկրի հասարակության, այդ թվում՝ բռնի տեղահանվածների անվստահությունը»:

Հաղորդվում է նաեւ, որ հանդիպմանը մասնակցել է Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը: Հատկանշական է, որ հարցն այդ հանձնաժողովում չի քննարկվում, իսկ նրա ներկայացուցիչը պարզապես ներկա է լինում հանդիպմանը:

Հիշեցնենք, որ խոսքն ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների մասին է: