Բավ է պառակտվել
21-03-2014 10:44

Ամերիկուհին աճուրդի է հանիլ սեփական կուսությունը

Ամերիկուհիները գումար աշխատոլու համար երբեմն անցնում են թույլատրելի սահմանները, դառնում ԶԼՄ-ների ու հանրության ուշադրության կենտրոնը: Այսպես օրինակ 27-ամյա Էլիզաբեթ Ռեյնը վաճառքի է հանել իր կուսությունը, հաղորդում է Mirror-ը: Գնորդներին գրավելու համար համացանցում տեղադրել է ներքնազգեստով իր լուսանկարները, իհարկե, փակ դեմքով: Նա գրում է, որ իրենց միայն գումարն է հետաքրքրում:
Իհարկե, Էլիզաբեթ Ռեյնը կեղծանուն է: Նա ասում է, որ անձնագրային տվյալները կհայտնի միայն աճուրդի հաղթողին: Նվազագույյն արժեքը կազմում է 250 հազր ֆունտ: Զգուշացնում է, որ սերն իրեն չի հետաքրքրում, միայն 12-ժամյա հանդիպում, որի արդյունքում կկորցնի կուսությունը: Էլիզաբեթ Ռեյնը պնդում է, որ զուգընկերոջ արտաքինը նույնպես չի հետաքրքրում:
Աղջիկը ստացված գումարի 30 տոկոսը կփոխանցի բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է զարգացող երկրների կանանց կրթություն ստանալ: Բացի այդ, Ռեյնը ծրագրում է տվյալ գործարքի համար հարկեր վճարել: Ըստ ամերիկուհու գրառման՝ նա բժշկի կրթություն է ստանում: