05-09-2016 13:52

ՀԱՕԿ-ը դատարանում բողոքարկելու է Միհրան Հարությունյանի գոտեմարտի մրցավարությունը

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ հայկական կողմը Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանում (CAS) մտադիր է բողոքարկել մրցավարների որոշումը, որի հետևանքով Միհրան Հարությունյանը զրկվեց Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից:

«Եզրափակչում մրցավարները լկտի և անբարո վարք ցուցաբերեցին: Մենք բոլորս դարձանք մրցավարական այդ ամենաթողության ականատես, և ոչ ոք անտարբեր չմնաց», - հայտարարեց Ռոստոմյանը:

Նրա խոսքով, բողոքարկման հարցը շատ բարդ է, քանի որ ըմբշամարտում օրենքները ճափազանց սուբյեկտիվ են, և որոշումը կայացնում է միայն մրցավարը:

«Սակայն այժմ մենք աշխատում ենք Մարզական արբիտրաժային դատարանի հետ: Մենք օտարերկրյա փաստաբաններ են վարձել, ովքեր արդեն աշխատում են այդ ուղղութմաբ: Երբ փորձագետները եզրակացություն կազմեն, թե ինչպես է պետք բողոքարկել որոշումը, մենք կդիմենք այդ քայլին», - պատասխանեց Ռոստոմյանը:

Նա նաև հայտարարեց, որ ՀԱՕԿ-ը հույսը չի կորցնում և աշխատում է այդ ուղղությամբ:
«Մեր գլխավոր նպատակը Միհրանին ոսկին վերադարձնելն է», - ավելացրեց Ռոստամյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։

Մի շարք ԶԼՄ-ներ հիշեցրին, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ Նենադ Լալովիչն է: Մարզական մեկնաբանների կարծիքով, մրցավարներն ուղղակի նվեր մատուցեցին Լալովիչին` «շնորհելով» ոսկե մեդալը նրա հայրենակցին:

Բացի այդ, հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ հայ ըմբիշի առաջընթացը խոչընդոտում է Միխայիլ Մամիլաշվիլին, քանի որ նա Հարությունյանի հետ կոնֆլիկտ է ունեցել, երբ Հարությունյանը դեռ Ռուսաստանի հավաքականի անդամ էր: