Բավ է պառակտվել
20-06-2014 18:40

Վոլեյբոլ են խաղում տարբեր կազմակերպությունների աշխատակիցները

Հունիսի 14-ից մեկնարկել է ՀՀ վալեյբոլի ֆեդերացիայի ակումբային լիգան: Այն ավանդական մրցումներից տարբերվում է նրանով, որ մարզիկները ոչ միայն պրոֆեսիոնալներ են այլև տարբեր մասնագիտության տեր անձիք: Այս ընթացքում միմյանց դեմ մրցել են ՀՀ տարածքում գործող տարբեր կազմակերպությունների աշխատակիցները: Եզրափակիչ են անցել Վիվա սել MTS-ի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի աշխատակիցներն ու ուսանողները:
Gisher.news-ի հետ զրույցում ՀՀ վալեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշեց, որ լիգան առաջին անգամ է անցկացվում, մասնակցում են ինչպես բիղնես ոլորտի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ: Ըստ նրա, միայն այս խաղով չեն սահմանափակվելու, մտադրություն ունեն այն շարունակել աշնանը, քանի որ թիմերը ցանկություն ունեն կրկին մրցելու:
Պայքարը թեժ է, երկու թիմերն էլ ցուցաբերում են հիանալի խաղ, սակայն առաջին հորիզոնականում է Վիվա սել MTS- ը, երկրորդ պատվավոր հորիզոնականն է զբաղեցնում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: 
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսխորհրդի նախագահը նշում է, որ մյուս անգամ ավելի մարտական են տրամադրվելու և անպայման գրավելու են առաջին տեղը: Իսկ Աննան, ով միակ աղջիկ մարզիկն էր, ցուցաբերեց հիանալի խաղ, արժանանալով ՛՛Լավագուն խաղացող՛՛ տիտղոսին:
Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր, մեդալներ և իհարկե գավաթ: