Բավ է պառակտվել
20-09-2013 16:35

Յուրգեն Կլոպպ. «Բորուսսիան» չկատարեց իր առաջադրանքը»

«Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլիի» դեմ կայացած խաղի արդյունքը (1-2):
- Հանդերձարանի մթնոլորտը լավ հույսեր է տալիս: Եթե չլիներ Վայդենֆելլերի կարմիր քարտը, Հյումելսի վնասվածքը և իմ հեռացումը, ապա մենք երևի կկարողանայինք
հասնել դրական արդյունքի:
Բայց շատ բան այսօր լավ չդասավորվեց: Ես այսօր հիմարի նման պահեցի ինձ, և կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է: Ես արդեն ներողություն եմ խնդրել
թիմից և մրցավարներից:
Հասկանում եմ, որ դա իմ սխալն է: Այսօր մենք մեր լավագույն խաղը ցույց չտվեցինք, բայց դեռ ոչինչ կորած չէ: Այս խաղում ամեն ինչ որոշեցին առանձին պահերը:
Հիմա մենք գիտենք, որ եթե լավ խաղանք, ապա կարող ենք հաղթել «Նապոլիին»: Բայց այսօր մենք չկարողացանք կատարել մեր առաջադրանքը, մանավանդ առաջին
խաղակեսում: Մենք բավականաչափ ագրեսիվ չէինք,- հայտարարել է Կլոպպը:
ArmFootball.com