16-06-2016 12:54

Բեյլն ընդդեմ Ռունիի, Կոնոպլյանկան ընդդեմ սպիտակ-կանաչ պատի, Լևանդովսկին ընդդեմ Մյուլլերի

Ներկայացնում ենք 2016թ. Եվրոպայի առաջնության հանդիպումները, որոնք տեղի կունենան այսօր` հունիսի 16-ին:

Անգլիա – Ուելս

Հունիսի 16. Լանս. «Ֆելիքս Բոլլար» մարզադաշտ. 16.00.
Դատավորներ. Բրիխ, Բորշ, Լուպպ, Դանկերտ, Ֆրից (բոլորը - Գերմանիա):

Թիմերի կազմերը

Ուելսեցիները երբեք չեն հաղթել անգլիացիներին Եվրոպական առաջնությունների կամ աշխարհի առաջնությունների ժամանակ, սակայն այս անգամ, Բեյլը և ընկերները վճռական են տրամադրված  հաղթելու բրիտանացիներին:Ուելսի  ֆուտբոլի ասոցիացիան հավաքականի խաղացողներին արդեն £ 3 մլն մրցանակային գումար է խոստացել:

Մինչդեռ, անգլիացիները  խմբում երկրորդ խաղի ժամանակ մտադրություն ունեն վերականգնել իրենց  Ռուսաստանի դեմ խաղում կորցրած միավորները: 

Կանխատեսումներ

Նիկիտա Վիսոցկի, դերասան, ռեժիսոր, սցենարիստ.
2: 0, ես չեմ կասկածում անգլիացիների հաղթանակի մեջ, որոնց կարգը, իմ կարծիքով, ավելի բարձր է, քան մրցակիցներինը:

Դմիտրի Պարֆենով` «Տոսնո»-ի գլխավոր մարզիչ.
2: 1 Անգլիացիներին ամենայն հավանականությամբ հուսահատեցրել է մեր թիմի հետ ոչ-ոքի արդյունքը: Ինչպես հաև նրանք հաստատ կփորձեն հաղթել Բրիտանական հարևաններին: Դա սկզբունքի հարց է:

 

C խումբ. Խաղ № 17

Ուկրաինա - Հյուսիսային Իռլանդիա

16 Հունիս, Լիոն. «Ստադ դե Լյումյեր» մարզադաշտ. 19.00

Դատավորներ. Կրալովեց, Արդելենաու, Պատակ, Մոկրուշ (բոլորը - Չեխիա), Սլիշկո (Սլովակիա)

Թիմերի կազմերը

 Ուկրաինայի և Հյուսիսային Իռլանդիայի մենամարտն ամենայն հավանականությամբ, կսկսվի մեկ րոպե լռությամբ: Հունիսի 13-ին դժբախտ պատահարի արդյունքում մահացել էր  «սպիտակ-կանաչների» երկրպագուներից մեկը:

Կանխատեսումներ

Նիկիտա Վիսոցկի, դերասան, ռեժիսոր, սցենարիստ`
1: 1 Միխայիլ Ֆոմենկոյի թիմը Գերմանիայի հետ հանդիպմանն արժանապատիվ հադես եկավ: Սակայն Հյուսիսային Իռլանդիան էլ ֆուտբոլային համառների կատեգորիայից է:

Դմիտրի Պարֆենով` «Տոսնո»-ի գլխավոր մարզիչ.

1: 0 Ֆոմենկոն իր թիմում լավ խաղացողների է հավաքել, ում բախտը գերմանացիների հետ հանդիպման ժամանակ պարզապես չբերեց:

C խումբ. Խաղ № 18
Գերմանիա- Լեհաստան

 Հունիսի 16. Սան-Դենի.  «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ. 22.00

Դատավորներ` Կայպերս, Վան Ռուկել, Զեյնստրա, Վան Բուկել, Լիսֆելդ (բոլորը - Հոլանդիա)

Թիմերի կազմերը

 Գերմանիայի հետ խաղի նախօրեին, լեհերը կորուստ ունեն, ինչը կարող է աղետալի լինել: Ազդրի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա դարպասապահ  Վոյցեխ Շենսին:

Իսկ ահա գերմանացիները կորուստներ չունեն, միայն ձեռքբերումներ` Մատս Խումմելսը լիովին ապաքինվել է վնասվածքից հետո և պատրաստ է խաղալ լեհերի դեմ: Առանցքային պաշտպանի վերադարձն ակնհայտորեն հեշտացրել է Իոահիմ Լևի կյանքը:

Կանխատեսումներ

Նիկիտա Վիսոցկի, դերասան, ռեժիսոր, սցենարիստ` 

2: 1 Գերմանացիների հեղինակությունն ու հզորությունը չեն քննարկվում: Սակայն, լեհերը նույնպես ամուր բնավորության տեր տղաներ են:

Դմիտրի Պարֆենով` «Տոսնո»-ի գլխավոր մարզիչ.

2: 0 Գերմանացիները կհարթեն իրենց հաղթական ճանապարհը: Նրանք հաստատ ավելի ուժեղ են: Նույնիսկ Լևանդովսկու ներկայությունը լեհերին չի փրկի: