Բավ է պառակտվել
12-03-2015 08:53

Հայ մարզիկները չեն ցանկանում մեկնել Բաքու

Այս տարի Բաքվում անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության մասին որոշումը ընդունվել է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ: Ինչպես հայտնել է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, տվյալ որոշումը ընդունվել է մարզային ֆեդերացիաների և հավաքականների մարզիչների մասնակցությամբ քննարկման արդյունքում: Հայաստանը հանդես կգա մի շարք մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բոքս և թեկքվանդո: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատմել է, որ հավաքականները որոշել են մեկնել Բաքու, սակայն ողջ հարցը նրանում է կայանում, թե որքան մարզիկ կմեկնի Ադրբեջան: Նա հայտնեց, որ կարող է խոսել կոնկրետ իրենց հավաքականի անունից երկու օրվա ընթացքում նցկացրախ հարցման արդյունքներով: Պարզվել է, որ տվյալ պահին մարզիկների 100 տոկոսը Բաքու մեկնելու ցանկություն չունի: Ջուլֆալակյանը, ով 2007 թվականին մասնակցել էր Բաքվում տեղի ունեցած առաջնությանը, նշեց, որ Բաքվում հանդես գալու անձնական փորձ ունի: Նա ընդգծեց, որ որքան էլ խոսեն հավասար պայմանների մասին, նա անձամբ տեսել է այդ ամենը 2007 թվականին, երբ ՀՀ հավաքականին ընդունել էին գաղտնի, իսկ նրանց ավտոբուսի վրա ծածանվում էր Թուրքիայի դրոշը, որպեսզի ընդունող կողմի խոսքով որևէ հարձակում չկատարվի ավտոբուսի վրա: Ջուլֆալակյանը հիշեց նաև, որ այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էին հայ մարզիկները, շրջապատված էր, և որևէ մեքենա չէր կարող մոտենալ հյուրանոցին: