Բավ է պառակտվել
12-09-2015 16:29

Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Ռոյ Ջոնսին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս կրտսերին: «Բավարարել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու Ջոնս կրտսեր Ռոյ Լևեստայի հայտարարությունը, ով ծնվել է 1969 թ. հունվարի 16-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,- նշված է հրամանագրում: Ջոնսը օգոստոսին Յալթայում ռուսաստանյան քաղաքացիություն ստանալու հայտ է լրացրել, իսկ մինչ այդ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելացնենք, որ Ռոյ Ջոնսը 1988 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է և պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն: