Բավ է պառակտվել
25-02-2014 19:05

Աբրահամ-Շտիգլից. ափոփիչ մամո ասուլիս

Մարտի 1-ին, Մագդեբուրգ քաղաքում կայանալիք Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մենամարտից առաջ, այսօր Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի ամփոփիչ մամլո ասուլիսը:

Ասուլիսի մանրամասներին ծանոթանալու համար gisher.news-ն զրուցեց Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի հետ: «Արթուրը խոստացել է ամեն ինչ անել չեմպիոնական գոտին վերանվաճելու համար և իր մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: «Հիմա դա է իմ թիվ մեկ նպատակը», ասել է բռնցքամարտիկը»,- ասաց մամլո խոսնակը:

Վերջինիս խոսքով՝ Ռոբերտ Շտիգլիցն իր հերթին նշել է, որ հաղթանակի է ձգտում և դրանով ցանկանում կերտել բռնցքամարտի պատմություն: «Սա նրանց 3-րդ հանդիպումն է լինելու: Աբրահամն ու Շտիգլիցը առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, և կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի "Getec" մարզա համալիրում», -հիշեցրեց Սիրան Գրիգորյանն ու շարունակեց. «Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Հիմա նրանց հաշիվը 1:1 է: Մարտի 1-ին կայանալիք մենամարտը վճռելու է, թե ով է երկու բռնցքամարտիկներց ուժեղագույնը»,-նշեց զրուցակիցս: Մամլո խոսնակը նաև նշեց, որ մրցելույթը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 42 մենամարտ, որոնցից 38-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: