Բավ է պառակտվել
27-07-2015 09:45

Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է: Այդ մասին տեղեկությունը  հաստատեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներչում: Հիշեցնենք՝ միջադեպի ժամանակ տուժել էին Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը Սուրիկ Խաչատյանի եղբայրն ու նրա որդին են: Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ: Ավելի վաղ հայտնել ենք, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն` նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ. Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: