Բավ է պառակտվել
14-05-2014 13:19

Հայաստանում նկատվում է ծնելիության կրճատում. ԱՎԾ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը խոսելով ընտանիքի օրվա մասին նշեց, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում 15 տարեկանից բարձր կանանց շրջանում մեկ երեխա ունեցածների թիվը կազմել է 12 տոկոս, երկու երեխա ունեցել են կանանց 29 տոկոսը, երեք երեխա` 20 տոկոսը, 4 երեխա` 7 տոկոսը, իսկ 5 և ավելի երեխաներ` ընդամենը 4 տոկոսը: Ըստ նույն այդ տվյալների՝ կանանց 28 տոկոսը երբևէ երեխա չի ունեցել:
«Քաղաքաբնակ կանանց շրջանում գերակշռում են մեկ կամ երկու երեխա ունեցող կանայք, իսկ գյուղական համայնքների կանանց շրջանում գերակշռում են երկուսից ավելի երեխաներ ունեցողները»,-նշեց բանախոսը: Տիկին Կոյումջյանը նաև ընդգծեց, որ այսօր յուրաքանչյուր կին ծնում է 1,6% երեխա, իսկ դա նշանակում է, որ կինը չի կարողանում վերարտադրել իրեն ու ամուսնուն, որպեսզի վերարտադրություն լինի, պետք է այդ ցուցանիշը կազմի 2,1%-ից ավելի: Նշենք, որ Վերջին ուսուﬓասիրությունը Հայաստանում կատարվել է 2011 թվականին: «Մարդահամարի տվյալներով` Հայաստանում գրանցվել է 763 հազար 584 տնային տնտեսություն, որոնց ﬔծ մասում ﬔկ տնտեսության ﬔջ երեք սերունդ է ապրում»,-ասաց Կ. Կոյումջյանը:
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, նա նշեց, որ հազար բնակչի շրջանում գրանցվում է մեկ ամուսնալուծություն, ինչը չի կարելի բարձր ցուցանիշ համարել: Եթե 2011 թվականին տարեկան գրանցվում էր ամուսնալուծության 1343 դեպք, ապա 2013-ին` 3250 դեպք: Ըստ նրա` թեև ամուսնալուծությունների թիվն ավելացել է, սակայն 2011թ-ի մարդահամարի տվյալների համաձայն` Հայաստանի բնակչության ընդամենը 2.6 տոկոսն է ամուսնալուծված եղել, իսկ 60 տոկոսը ամուսնացած է: Երբևէ ամուսնացած չի եղել բնակչության 28,4 տոկոսը, շուրջ 9 տոկոսը եղել են այրի և կնակորույս:
Քննարկմանը ներկա ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը նշեց, որ հայկական ընտանիքն իր տեսակով մրցունակ է և լավ կլիներ, եթե աշխարհի շատ ժողովուրդների ընտանեկան մոդելը մոտենար հայկական ընտանիքին: Այդուհանդերձ, ըստ նրա, վերջին տարիներին նոր ﬕտուﬓեր են արձանագրվել ընտանիքներում, և հայկական ավանդական ընտանիքը ժամանակի ընթացքում էական փոփոխություններ է կրել: «Կան որոշ տագնապներ, հատկապես այն, որ այսօր բազմազավակ ենք համարում երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքներին, և եթե գյուղական համայնքներում հանդիպում ենք երեքից չորս երեխա, նրանց համարում ենք բազմազավակ: »,- եզրափակեց բանախոսը: