Բավ է պառակտվել
15-05-2014 14:07

Ընտանքը ակտիվ քայքայման վտանգի առաջ է կանգնած.հոգեբան

«Առաջին ընտանիքը դրախտային պարտեզի մեջ կազմվեց և Աստված ինքն օրհնեց այս միությունը: Հետևաբար Ադամի և Եվայի մությունը մի փոքրիկ դրախտ էր դրախտի մեջ»,-այսօր ընտանիքի միջազգային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում նշեց ԱՀԹ Բյուրականի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ավելացնելով, որ դարերի ընթացքում բազմատեսակ են եղել ընտանիքների մոդելները, սակայն քրիստոնեությունը հաստատեց միակին և միաամուսին ընտանիքները:
Թեմային անրադառնալով սեքսապաթալոգ Սևադա Հակոբյանը նշեց, որ բժշկությունը և հատկապես սեքսալոգիան միտված է առողջ և ամուր ընտանիք կազմելուն: «Դեռևս երախայի նոր կազմավորումից և սեռակրթությունից սկսած դրվում է ամուր և ներդաշնակ ընտանիք կազմելու սկզբունքը: Ամուր ընթանիք ունենալը տևական գործընթաց է. Ժամանակ է հարկավոր ընտանիքի ամրապնդման համար և այստեղ հատկանշական է մարմնական սիրո դերը»,-մանրամասենց սեքսապաթալոգը:
Քննարկմանը ներկա հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ շեշտադրեց, որ ընտանիքի գաղափարը հոգեբանորեն անհրաժեշտույթուն է և լուծում է երկու կարևոր խնդիր. «Առաջինը այն փարատում է անհատի մենությունը: Երկրոդը լուծում է տղմարդու և կոնջ ինքնադրսևորման խնդիրները: Եթե ընտանքի անդամն ինքահաստատվում է ընտանքիում, ապա հեշտությմաբ կարող է դրսևորվել նաև աշխատանքում և կյանքում»,-նշեց բանախոսն ու հավելեց, որ ցավոք, այսօր այնպիսի շրջանում ենք ապրում, որում ընտանքը ակտիվ քայքայման վտանգի առաջ է կանգնած. «Մեր հասարակությունը կոնչիտացվում է, ինչը կարող է էապես խարխլել հայկական ընտանիքի արմատները»,-համոզմունք հայտնեց հոգեբանը: Միհրդատ Մադաթյանը նաև հորդորեց ուշադրություն դարձնել ընտանքի լիդերի գաղափարին. «Ընտանիքը որպես համակարգ պետք է ունենա մեկ լիդեր, մեր հայակական մտածելակերվով տղամարդը պիտի առաջնորդի, սակայն ժամանակաից ընտանիքներում ընդունելի է նաև կնոջ առաջնահերթությունը»:
Հոգեբանը նաև հիշեցրեց, որ ընտանիքը նաև հետագա սերնդի դասիարակման ինստիտուտ է. «Հաճախ երեխաները դե ֆակոտ ապրում են ընտանիքում, սակայն չեն զգում ընտանիքի ջերմություն, հոգատարոթյուն ու կենդանի օրինակ: Մենք որքան էլ քարոզներ կարդանք ընտանիքի անհրաժեշոտթյան ու կարևորության մասին, միևնույնն է մեր երեխաները ընդօրինակելու են այն ինչ տեսնում են սեփական ընտանիքիում»-եզրափակեց մանսգետը: