Բավ է պառակտվել
17-11-2014 12:12

Մոսկվայում գազի համակարգերում պայթյունի արդյունքում 6 մարդ է տուժել

Մոսկվայում գազաբաշխիչ համակարգերում պայթյուն է տեղի ունեցել:  Աղբյուրի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի մի շարք բնակելի տներում գազի պայթյուն է տեղի ունեցել: Գազաբաշխիչ ենթակայանների սարքավորումների անսարքությունը հանգեցրել է գազային ցանցի ճնշման մեծացմանը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի արդյունքում 6 մարդ է տուժել, որոնցից մեկը հոսպիտալացվել է: 600 մարդ տարհանվել է: Ներկայումս տները գազամատարարման համակարգին միացնելու աշխատանքներ են տարվում: Միեւնույն ժամանակ, Մոսկվայի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունը հայտնում է 12 տուժածների մասին: