Բավ է պառակտվել
15-12-2016 11:08

Հայաստանում ձյան ծածկի բարձրությունը հասել է 1 մետրի

Առավոտյան ժամը 07:00 դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ:

Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ է, Ամբերդում` 80սմ, Հրազդանում` 56սմ, Քաջարանում` 51սմ, Ապարանում` 50սմ, Ամասիայում` 43սմ, Ջերմուկում` 40սմ, Դիլիջանում` 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում` 10-17սմ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը:

Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ալագյազ-Սպիտակ, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, ինչպես նաև Սյունիքի և Կոտայքի, Տավուշի մարզի բոլոր ավտոճանապարհները:

Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի, մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի «Մեղրի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: