Բավ է պառակտվել
15-01-2015 09:32

ՀՀ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Բազմամարդ բողոքի ակցիա է տեղի ունեցել հունվարի 14-ին՝ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջում էին հայկական իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուսաստանյան զինծառայողին հայկական կողմին փոխանցելու ուղղությամբ: Տասնյակ ոստիկաններ կենդանի պատ են կազմել՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին անցնել փողոցը և մոտենալ անմիջապես նստավայրի ցանկապատին՝բողոքի ակցիան շարունակելու նպատակով: Հավաքվածները քննարկել են իրենց հետագա քայլերը: Չկարողանալով շրջանցել ոստիկաններից կազմված կենդանի պատը՝ մասնակիցները որոշել են բողոքի ակցիան շարունակել հաջորդ օրը:

Հիշեցնենք, որ նմանատիպ բողոքի ակցիա է կազմակերպվել նաև Գյումրիում, որտեղ մասնակիցները դատախազությանը 22 ժամ են հատկացրել իրենց պահանջները կատարելու համար: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահի նստավայրում քննարկում է տեղի ունեցել երկրի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ, որի ընթացքում բարձրացվել է Գյումրիում տռեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հարցը:

Հիշեցնենք, որ առավոտյան՝ հունվարի 12-ին, Գյումրիում՝ Մյասնիկյանի 188 հասցեով գտնվող տանը սպանվել են Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, այդ թվում նաև 2-ամյա աղջիկ: Ընտանիքից ողջ է մնացել միայն վեց ամսեկան փոքրիկը, ում իրավապահները հայտնաբերել են կրծքավանդակի հատվածում ծանր կտրող-ծակող հարվածներով: Այդ սարսափելի ոճրագործության հիմնական կասկածյալն է հանդիսանում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ով փախուստի էր դիմել ռազմաբազայից: Նույն գիշերը ռուսաստանյան իրավապահները ձերբակալել են կասկածյալին հայ-թուրքական սահմանին՝, Բայանդուր և Երազղավորս գյուղերի մոտ, սահմանը հատելու պահին, այնուհետև փոխանցել են նրան 102-րդ ռուսաստանյան ռազմաբազային: Հարցաքննության արդյունքում Պերմյակովը խոստովանել է հանցանքը: Որոշվել էր, որ Պերմյակովի գործը կհետաքննի ռուսաստանյան կողմը: