Բավ է պառակտվել
27-04-2016 13:05

«Ցեղասպանություն» եզրույթը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում

Թուրքական ԶԼՄ–ներում սկանդալ է ծագել։ Համացանցում հայտնված սքրինշոթը հաստատում է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները թվիթ են տեղադրել, որում օգտագործել են «ցեղասպանություն» բառը
Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնվել է սկանդալի կենտրոնում, քանի որ Twitter-ում նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը տարածելիս օգտագործել է «ցեղասպանություն»SoykirimSoykirimSoykirim եզրույթի թուրքական հոմանիշը (Soykırım)Soykirim:

Տեղի ունեցածի մասին առաջինը հայտնել է Daily Sabah-ը` նշելով, որ Թուրքիայում սոցկայքերի օգտատերերն անմիջապես արձագանքել են այդ բառի օգտագործմանը, ինչից հետո ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ից հեռացրել է տարածված հայտարարությունը: Խոսելով Daily Sabah-ի հետ` դեսպանատան ներկայացուցիչն ասել է, որ տեղի ունեցածը զուտ թարգմանության սխալ է, ինչպես նաև ներողություն է խնդրել նման զգայուն հարցում թույլ տված սխալի համար։