Բավ է պառակտվել
25-07-2016 10:18

Տիգրանակերտում պեղումները վերսկսվել են

Արցախի Տիգրանակերտում հուլիսի 1-ից մեկնարկել են պեղումները: Ֆինանսվարումն իրակացավում է ԼՂՀ կառավարության կողմից,- տեղեկացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Հատուկ հանդիպում եմ ունեցել Արցախի վարչապետի հետ, ով ապահովել է պեղումնրի ֆինանսավորումը»,- նշեց նա:

Հ.Պետրոսյանի խոսքով, այժմ աշխատում են ամրացված թաղամասի պարիսպների երկու շարքի վրա. «Այստեղ շատ հետաքրքիր բան է բացվում. ոչ միայն պարիսպներ, այլ նաև պարիսպներին կից հարթակներ կամ տեռասաներ, որոնք բարդ կառուցվածք ունեն»:
Արշավախմբի ղեկավարն ասաց, որ պեղումներ են արվում վաղ քրիստոնեական հրապարակում, մասնավորապես առաջին բազիլիկ եկեղեցու արևմտյան հատվածում:

Հ. Պետրոսյանը նշեց, որ ֆինանսավորումը մեծ չէ, երևի պեղումները կշարունակվե մինչև օգոստոսի 10-ը:

«Տիգրանակերտը շատ մեծ հուշարձան է, ցավում եմ, որ այդ ծավալները շատ մանր, համեստ քայլերով ենք կարողանում յուրացնել»,- ասաց արշավախմբի ղեկավարը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005 թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: