Բավ է պառակտվել
24-04-2015 11:15

Ստամբուլի եկեղեցում սկսվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը։  «Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում սկսվել է 1915 թվականի իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված պատարագը։ Առաջին անգամ Թուրքիայի կառավարությունը նախարարի մակարդակով մասնակցում է այսպիսի արարողության։ Սպասվում է, որ քիչ անց եկեղեցի է ժամանելու Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը», – գրում է թերթը։ Նշենք, որ պատարագը մատուցում է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։