Բավ է պառակտվել
23-04-2015 11:08

ԵԽԽՎ-ում Հայոց Ցեղասպանության նվիրված ցուցահանդես է բացվել

Ապրիլի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի համաշխարհային մամուլի անդրադարձը հայերի մասին: Այդ մասին հայտնում ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը, ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսը, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկին, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ղեկավարներ` Ռ. Ռուքեն (Ֆրանսիա), Մ. Նիկոլետտին (Իտալիա), Ռ. Վոլթերը (Մեծ Բրիտանիա), Մ. Մաթեու Փին (Անդորրա), ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննախը, այլ հանձնաժողովների, քաղաքական խմբերի ղեկավարներ, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Սերբիայից, Նորվեգիայից եւ այլն, ԵԽԽՎ աշխատակազմի, քարտուղարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Ստրասբուրգում հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ներկաներին բացման խոսքով ողջունել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որից հետո մասնակիցները դիտել են ցուցահանդեսի նյութերը, որոնք տրամադրվել էին Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ պատվիրակության եւ ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ: