22-06-2016 16:00

Մոսկվայում բնակարանների վարձակալության գները նվազել են

2016 թվականի հունիսին առավել մատչելի բնակարաններն առաջարկվում են Մոսկվայի Հարավ-Արևմտյան վարչական շրջանում: Հունիսին Մոսկվայում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության առավել մատչելի տարբերակը ամսական 17 հազար ռուբլի է:
Ամենաէժան բնակարանների ցանկի երկրորդ տեղում ամսական18 հազար ռուբլի արժողությամբ կացարաններն են: Այն գտնվում է մետրոյի Շելկովսկայա կայարանից 10-րոպե հեռավորության վրա երթուղային փոխադրամիջոցով:
Երրորդ տեղում 20 հազար ռուբլի արժողությամբ առաջարկն է` մետրոյի «Պրաժսկայա» կայարանից 15-րոպե զբոսանքի ճանապարով: Կրասնի Մայակ փողոցում 9-հարկանի շենքի հինգերորդ հարկում գտնվող մեկ սենյականոց բնակարան, հագեցած խոհանոցային պարագաներով և կահույքով: