Բավ է պառակտվել
14-10-2015 11:46

Մոսկվայում ադրբեջանցին սպանել է իրեն մերժած 19-ամյա հայուհուն

Մոսկվայի հյուսիս-արևելքում սպանվել է 19-ամյա Աննա Սարգսյանը։ Նրան սպանել է ադրբեջանցի Էմին Զիլֆուղարովը, որը երկու տարի շարունակ սիրահարված է եղել աղջկան, սակայն նրա մերժումից հետո սկսել է հետապնդել նրան: 
Աննայի հայրը բազմիցս դիմել է ոստիկանություն՝ զգուշացնելով աղջկան սպառնացող վտանգի մասին, սակայն ոստիկանությունը, դեռևս անհայտ պատճառներով, ոչինչ չի արել սպանությունը կանխելու համար: 
Աղջկա հարազատները մշտապես ուղեկցել են նրան, սակայն ադրբեջանցի երիտասարդը հաջողացրել է մետրոյի մոտ միայնակ տեսնել աղջկան ու դանակի մի քանի հարված հասցրել նրա որովայնին: Սպանության պահը ֆիքսել են փողոցում գտնվող տեսախցիկները: 
Տղան դեպքի վայրից հեռացել է, սակայն փախուստի չի էլ փորձել դիմել. ոստիկանները նրան գտել են տանն ու ձերբակալել: