Բավ է պառակտվել
22-08-2016 13:31

Վրաստանում, ՌԴ-ից ՀՀ եկող գազատարի պայթեցումը ծրագրելու կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել

Վրաստանում ձերբակալվել են ահաբեկչական հարձակման, մասնավորապես, ռուս-հայկական գազատարի բաց հատվածի պայթեցման նախապատրաստման կասկածյալները:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պետանվտանգության ծառայության ներկայացուցիչը ` օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստով 2016թ. օգոստոսի 20–ին ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի։

«Նրանցից բացի, լիազորություննների չարաշահման փաստով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակիցը` հանցագործության մասին տեղեկատվությունը թաքցնելու համար», - ասել է Վրաստանի անվտանգության ներկայացուցիչը: Ըստ գերատեսչության ներկայացուցչի, ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը:

Ըստ անվտանգության աշխատակիցների տվյալների, ստուգումների ընթացքում հայտնաբերվել է երեք ավտոմատ զինամթերքով: Կալանավորվածների մոտից նաև քարտեզ է առգրավվել:

Ինչպես հայտարարել է երկրի պետանվտանգության ծառայությունը, ձերբակալվածներից մեկը հաճախ Ուկրաինա է այցելել, սակայն արդյոք հանցավոր խումբը կառավարվել է այդ երկրից՝ դեռ հայտնի չէ: