Բավ է պառակտվել
07-04-2015 16:14

Լեհաստանի եկեղեցիներում զանգեր կղողանջեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Լեհաստանում Ուղղափառ եկեղեցու պատրիարք, Սավվա Վարշավյանի ղեկավարությամբ ապրիլի 4-ին` Վարշավայի Սուրբ Մարիամ Մագդակենայի եկեղեցում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Սուրբ Պատարագ մատուցվեց: Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ-ում, պտարագին ներկա են եղել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, հասարակական և քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Պատարագի ժամանակ Ուղղափառ եկեղեցու պատրիարքը աղոթք ուղղեց 100 տարի առաջ զոհված մեկ միլիոն հայերի համար և խնդրեց դեսպանին իր աջակցությունը փոխանցել հայ ժողովրդին ինչպես իր, այնպես էլ Ուղղափառ եկեղեցու կողմից: Հոգևորականը հիշեցրեց, որ 2015 թվականի ապրիլի 23-ին Հայոց Ցեղասպանության զոհերի սրբացման արարողությունից և զանգերի ղողանջից հետո (Երևանի ժամանակով 19:15-ին, իսկ Վարշավայի ժամանակով`17:15-ին) Լեհաստանի բոլոր Ուղղափառ եկեղեցիներում զանգեր կհնչեն: