Բավ է պառակտվել
09-04-2016 12:04

Հին ժամանակներում Արցախը ՀՀ-ի պատմական թագավորության 10-րդ նահանգն է եղել

Չնայած բոլոր դժվարություններին, տեղացիները չեն կորցնում քաջությունն ու սերը կյանքի նկատմամբ, թվելով ««Մեծ այգու» հողերի» տեսարժան վայրերը, գրում Էստոնիական «Դելֆի» կայքի տուրիստական հավելվածը: Հոդվածը պատում է, որ հայերեն այս տարածաշրջանը կոչվում է Արցախ, որտեղ, չնայած սարսափելի հակամարտություններին և ահռելի ավերածություններին, պահպանվել է Հայոց մշակութային ժառանգությունը:
Հին ժամանակներում Արցախը Հայաստանի պատմական թագավորության տասներորդ նահանգն է եղել: Հետագայում, խորհրդային ժամանակներում, չնայած այն հանգամանքին, որ բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր էին, Ղարաբաղը ներառվել է ԽՍՀ Ադրբեջանի կազմում: Ներկայում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե-ֆակտո անկախ պետություն է Ստեփանակերտ, Շուշի, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ գլխավոր քաղաքներով: Հոդվածում նաև խոսվում է տարածաշրջանի յուրահատուկ բնության մասին, իր հարստությամբ և տեսարժան վայրերով: Մայրաքաղաքը Ստեփանակերտն է: Այստեղ է գտնվում պատմական Ամարասի վանքը, որը հայոց առաջին դպրոցներից է՝ հիմնված Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 5-րդ դարում: Զբոսաշրջիկներին գրավում է բերդաքաղաք Շուշին, պատմական Տիգրանակերտը, Գանձասարի հոյակերտ վանքը, ուր թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը, Դադիվանքը… Ունի թե՛ պատմական, թե՛ հնագիտական, թե՛ էկո զբոսաշրջության հնարավորություններ: