23-06-2014 21:53

Երևանում ուժեղ բախում է եղել քաղաքացիների և ոստիկանների միջև

Շարունակական թանկացումները մարդկանց համբերության բաժակը լցրել են: Բավական չէ, որ անցյալ տարի թանկացավ էլեկտրաէներգիան և գազը, այս տարվա օգոստոսից կրկին ցանկանում են թանկացնել էլեկտրաէներգիան: Սրան բնականաբար կհաջորդի տրանսպորտի թանկացումը: Հայաստանում մարդիկ առանց այդ էլ ապրում էլ սոցիալապես անապահով պայմաններում, բավականին դժվար է նորմալ աշխատանք ունենալն ու մի կտոր հաց վաստակելը:
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շեքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ էլեկտրաէներգիյաի թանկացման: Ակցիաները Հայաստանում դարձել են միակ պայքարի միջոցը, քանի որ իշխանություններն այլ կերպ տեղի չեն տալիս: Չնյած բողոքի դրսևորումները ևս ՛՛հնացել՛՛ են ու այլևս ազդցություն չունեն:

Նշենք որ ակցիայի ժամանակ ծեծկռտուք է սկսվել ոստիկանների և ակտիվիստների միջև և երկու քաղաքացի բերման է ենթարկվել: Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու ազատ արձակել երկու տասնյակից ավելի բերման ենթարկվածներին:

Նրանց է մոտեցել Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման վարչության պետը, ով զրուցել է ոստիկանների և բողոքող քաղաքացիների հետ, այնուհետև հեռացել է:

Բերման ենթարկվածների թվում էին նաև «Դ!ԵՄ ԵՄ» թիմի մի շարք անդամներ: Նրանց բերման ենթարկելու մասին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, թե վերջիններս հասարակական կարգ են խախտել՝ փակելով Սարյան փողոցը: Մինչդեռ նշենք, որ ցուցարարները որոշեցին փողոցը փակել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմացից շատերին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո: Ոստիկանները նաև բռնի ուժով բերման են ենթարկել Սարյան փողոցը փակող քաղաքացիներին՝ մոտ մեկ տասնյակ մարդու:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին միացած քաղաքացիները News.gisher.ru-ի հետ զրույցում նշեցին, որ Հայաստանում խայտառակ իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունները միտումնավոր այնպիսի պայմաններ են ստեղծում, որ քաղաքացին ինքնակամ հեռանա երկրից:

՛՛Սա իրական պատերազմ է սեփական ժողովրդի նկատմամբ, որքա՞ն կարելի թանկացումներին դիմանալ, հասկացանք միջազգային շուկայի մասնակից ենք, բայց մի բան է հարկավոր հաշվի առնել, մեր երկիրը միջազգայինի պես հարուստ չէ, դե որ հարկերը, գները միջազգայինին համապատասխան են հաշվում, թող մեր աշխատավարձերն էլ այսպես հաշվեն՛՛,-մեզ հետ զրույցում նշեց 48-ամյա Արմանը:

Ի դեպ, այս ընթացքում ակտիվորեն աչքի է ընկնում ընդդիմությունը, որը ՛՛բարի կամքի դեսպան՛՛ դարձած անհնգստանում է բերման ենթարկվածների ճակատագրով:

ԱԺ ոչ իշխանական քառյակը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ միջնորդելով քրեական պատասխանատվության չենթարկել այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկված ակտիվիստներից ոչ մեկին։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դուրս գալով Ոստիակնության Կենտրոնականի բաժնից, որտեղ բերման էին ենթարկել 27 քաղաքացիների։

Արամ Մանուկյանի խոսքով սա առաջին դեպքն է, երբ քառյակը նման հարցով դիմում է ոստիկանություն։ Նա տեղեկացրեց, որ իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր տեսանյութերը, որտեղ երեւում են ակտիվիստների նկատմամբ բռնություններն իրենք ներկայացնելու են ոստիկանություն՝ հետաքննություն իրականացնելու համար:

«Տրամադրելու ենք նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր պատվիրակությանը, որն այս պահին Ստրասբուրգում է: Հայաստանը պետք է գնա ժողովրդավարության, ոչ թե քաղբանտարկյալների ավելացման ճանապարհով: Այստեղ որևէ խնդիր չկա, երիտասարդները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, լավ են անում, պետք է պայքարեն»,-ասաց Արամ Մանուկյանը։

Նշենք, որ բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել, ներսում է միայն ակտիվիստներից Նարեկ Հակոբյանը, որի նկատմամբ էլ ոստիկանությունը մտադիր է եղել քրեական հետապնդում իրականացնել։ Ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, որ Նարեկ Հակոբյանը ակցիայի ժամանակ հարվածել է իրեն։

 

                                                                                                                                                                                                               Սյուզի Ասատրյան