Բավ է պառակտվել
19-09-2016 13:56

Հայուհու և իտալացու հեքիաթային հարսանիքն Իտալիայում (լուսանկարներ)

Արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկը պատմել է հայուհի Արմինեի և իտալացի Մարկոյի ամուսնության մասին, որը տեղի է ունեցել իտալական Վիչենցա քաղաքում։

Նրանց հարսանյաց պատմությունն իսկապես շատ գրավիչ է:

«Իմ եւ Մարկոյի ծանոթությունը կայացել է յոթ տարի առաջ ինստիտուտում։ Մենք երկուսս էլ ճարտարապետություն էինք սովորում Միլանում։ Միասին նախագծերի վրա աշխատելը սովորել ենք մինչեւ ամուսնության մասին որոշում կայացնելը, այդ պատճառով էլ, երբ խոսք գնաց ամուսնության մասին, ոչ մի կասկած չունեինք, որ այդ «նախագիծը» ևս միասին ենք ստեղծել։

Մենք միանգամից որոշեցինք արարողությունն իրականացնել Վիչենցայում. քաղաք, որտեղ ստեղծագործել է մեծն ճարտարապետ Պալլադիոն։

Գլխավոր վայրի փնտրտուքը երկար տեւեց եւ ավարտվեց հարսանիքից միայն երեք ամիս առաջ։ Մենք որոշեցինք հարսանիքն անել Վալմարանա այ Նանիի վիլլայում, որը կառուցվել է Անդրեա Պալլադիոյի նախագծով։

Մեր հարսանեկան կերպարների մշակումը եւս երկար ժամանակ պահանջեց։ Երկար փնտրտուքներից հետո ես տեսա Kaviar&Gauche-ի զգեստը եւ չկարողացա աչքս կտրել դրանից. այն ինձ հեքիաթային թվաց, միաժամանակ շատ ժամանակակից, դասական։

Հարսի զգեստի էսքիզն արդեն ունեի, ուստի խնդրեցի, որ այդ շորը նմանեցնեն իմ էսքիզին։ Զգեստի իդեալական տարբերակը տեսա հարսանիքից երկու շաբաթ առաջ միայն, իսկ քողը՝ արարողությունից մեկ օր առաջ, երբ մայրս հերոսաբար վերջացրեց կարել վրայի թիթեռնիկները, որոնք 300-ն էին», - պատմել է Արմինեն:

Մարկոյի կոստյումը Ermenegildo Zegna-ից է։ 

Հարսնացուն պատմել է նաև ուտեստների ընտրության, կենդանի նվագախմբի, իրենց հարսանեկան պարի մասին։